ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Նիկոլանոպիա. անամնեզ 2136

Նիկոլանոպիա. անամնեզ 2136
10.05.2025 | 10:33

Վարչապետի փսիխո-մարազմատիկ վարքագիծը, պարանոյիկ-շիզոֆրենիկի ժեստիկուլյացիան ու ջղաձգումները շարունակվում են, հոգեխեղվածի հոգեշեղված վիճակը սրվում է:

Հատկապես ցնցումների, հիստերիայի մեջ է ընկնում ու նոպան սկսվում է, երբ լսում է՝ «կոռուպցիա» ու «կապիտուլյանտ» բառերը:

«Դավաճան», «թուրք» բառերի հետ խնդիր ու վեճ չունի, անձնական հայհոյանքների հանդեպ ձեռք է բերել ամուր իմունիտետ, ավելին՝ «ստիմուլ ու դրայվ» է ստանում, կայֆ է բռնում:

Կիսաբաց լուսամուտների վերածած ԱԺ-ի հերթական նիստի ժամանակ նա կրկին իր ամպլուայի մեջ էր:

Կրկին «պրիստուպը» բռնեց, «պրիպադկա» ընկավ, ինքնատիրապետումը կորցրեց ու սկսեց անկանոն ցնցվել, դիվահար ու մոլագար հայացքով ու անոմալ շարժուձևով, լաչառ-ղաչախ-ղզողլանի պես ղժղժալ, ճվճվալ, լրբացած սրան-նրան «համբալ» անվանել, հոխորտաց, որ ընդդիմադիրները վեր ընկնեն տեղներն ու «նեռվերը» չուտեն, զարմացավ, որ նախկին կոռուպցիոներները, ռուսական ագենտները, օտարերկյրա շպիոնները, 5-րդ շարասյունը, ապօրինի հարստացածները դեռևս ազատության մեջ են, ավելին՝ գտնվում են ԱԺ-ում, պաշտոններ են զբաղեցնում, սպառնաց, որ սաղին տանելու է լցնի ԱԱԾ պադվալ, ընդդիմադիրների վզերը կտրելու հռոմեական իմպերատորների շարժումը ցույց տվեց, հաթաթա տվեց, հեգնեց, այնուհետև՝ հրճվեց ու խաղաղվեց:

Արդյունքում՝ ավանդական դարձած մարազմատիկ ցինիկաշոուն ստացվեց:

Մանավանդ, երբ վերջինիս դամ են բռնում ԱԺ նախագահը, ով գոռգռում է, թե «հեսա ձեզ դուրս կշպրտեմ դահլիճից» ու ոգևորված մանր-մունր «տասովչիկ ու վեցնոց» պատգամավորները, ովքեր կաշետոն են տալիս, կրակի վրա յուղ լցնում, ավելի են սրում իրավիճակը՝ այդկերպ իրենց անմնացորդ նվիրվածությունն ու հավատարմությունը դեմոնստրացնելով ու հաճոյանալով վարչապետին:

ՈՒ թքած, որ թե՛ նա, իր տեսականիով հանդերձ, և թե՛ մենք ազգովի՝ աշխարհով մեկ, կրկին անգամ խայտառակվեցինք:

Որ միջազգային հանրության ու մամուլի ծաղրուծանակի մատերիալ կրկին դարձան:

Ընդդիմադիրների մասին ևս խոսք չկա.

իրար արժանի են, իրար սազում են, իրար հետ սինխրոն են:

Նրանք վաստակել են այն, ինչ ստանում են:

Երբ փչացածը փչացնում է, արժանապատվությունն ու ինքնասիրությունն էլ՝ բացակայում, պատկերն այսպիսինն է լինում:

Ինչևէ, ամոթը, թասիբն ու նամուսը նրանցը չէ:

Օրվա երկրորդ կեսին նա փուքսը թողած-թոթափված էր և պատրաստ էր կրթել հասարակությանը:

Զարգացած զուգընկերուհու պրոյեկտ՝ «կրթվելը նորաձև է» բարոյահոգեբանական, լուսավորչական ու կրթադաստիարակչական քարոզի շրջանակներում՝ մեծն րաբունին սոփեստության, պաթոս-պոպուլիզմի ու դեմագոգիայի մաստեր կլաս ցուցադրեց:

Զավեշտի գագաթնակետն էլ այն էր, որ ըստ մտքի գիգանտի՝ «եթե ուզում ես վերափոխել երկիրդ, ոչ միայն վարչապետիդ պետքա փոխես, դու քեզ էլ պը-տի վե-րա-փո-խես»…

ՈՒ սա մատուցում է հոգեցունց լիրիկական զեղումներով, էքսպրեսիայով, անոմալ ժեստերով, աննորմալ միմիկաներով ու արժանանում հրճվանքի, խինդ ու ծիծաղի, բիս-ծափերի:

Ինչ խոսք՝ ինտելեկտի էվերեստ, ակունք իմաստության:

Ամոթալի, զզվելի, նողկանք ու սրտխառնոց առաջացնող տեսարանից գիտակից ու սթափ մարդկանց մոտ հետևյալ հարցերն են առաջանում.

Բա սա պետության ղեկավարի պահվա՞ծք է, սա արժանի՞ է կոչվել, առավել ևս լինել Հայ ժողովրդի առաջնորդ:

Բա կարելի՞ էր այս անհավասարակշիռ ու հեղհեղուկ կերպարին երկրորդ անգամ վարչապետ, գերագույն գլխավոր հրամանատար կարգել, վստահել պետություն ու ժողովրդի ճակատագիր:

Պատասխանը միանշանակ է.

սա մեր խայտառակությունն է, ամոթն է ու խարանը, մեր պատիժն է ու տոտալ ողբերգությունը:

Այս ողորմելի, թերուս-թշվառ-թյուրիմացությունը մի ողջ ազգ ու պետություն է ներկայացնում:

Հայաստանի Հանրապետությունը ղեկավարում է անպատասխանատու, ապիկար ու դիլետանտ բախտախնդիր:

Մի ծայրաստիճան անադեկվատ մարդ, որը ցանկացած պահի կարող է կորցնել ինքնատիրապետումը:

Մարդ, ով ոտքից գլուխ աղետ ու ազգային անվտանգության սպառնալիք է:

Ով պատվեր կատարող-կամակատար, կոլաբորացիոնիստ է:

Ինչ ասեմ.

Ողբամ քեզ հայ ժողովուրդ:

Սա է թերևս դեռևս քո ընտրությունը…

Ինչևէ, երեկվա առյուծի կաթ խմած գազանն այսօր, Գավրոշ-Գիքորի խեղճուկրակ կերպարով, կինտոյի փափախը գլխին ժամանեց Մոսկվա:

Խոնարհ, հեզ ու համեստ հարսի պես, այլայլված դեմքով, «չուժոյ-իզգոյի» կարգավիճակով նստած է Կրեմլում:

Պատերազմում պարտության սիմվոլը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակած երկիր է ներկայացնում:

Ինքն էլ իր տեղը չի գտնում, չի հարմարվում:

Իրեն խորթ է հաղթողի, հաղթանակած պետության ղեկավարի կերպարը:

Դե հիմա…

պետական արարողակարգ է.

մի օր է, կձգի կգա, իր հպարտ ու դուխով տեսակով կանցնի իր տեղական հաթաթաներին, գոռգռոց-ճվճվոցներին, էմոցիոնալ սպեկուլյացիաներին ու պարանոյիկ նոպաներով համեմված պաթոսին ու դեմագոգիային:

Ընդ որում՝ հաղթական շքերթին էլ հայկական ստորաբաժանում չի քայլելու, պատվի չի արժանանալու:

Իսկ Մոսկվա չժամանած Ալիևի՝ «Կոմանդոսը» Կարմիր հրապարակում խրոխտ քայլում ու փառքի է արժանանում:

Դե իսկ մենք վերստին կապրենք ամոթի պահեր, կքննադատենք, կզայրանանք, բայց և կհանդուրժենք կամ կարհամարհենք:

ՈՒ այս ամենը կրկին ու կրկին անհետևանք կմնա:

Որվհետև՝ ինքներս այս դառը իրականությունից ու ամոթալի իրավիճակից դուրս գալու, վերջինիս փոխելու պատրաստ չենք:

Անպես որ՝ քոմեդի կինոն շարունակվում է:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 1161

Մեկնաբանություններ